Chill Trail
Բարի գալուստ մեր առաջին արտասահմանյան ճամփորդություն:
09.07.2026 - 15.07.2026
Chill Trail-ը մեծ ուրախությամբ հայտարարում է իր առաջին միջազգային արշավային ճամփորդության մասին:
Այս ամառ Chill Trail-ը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և ուղևորվում դեպի Ալպերի սիրտը՝ աշխարհի ամենահայտնի արշավական ուղղություններից մեկը՝ Ցերմատը(Zermatt)։ Ցերմատը Ալպերի ամենատպավորիչ արշավական ուղղություններից է՝ ալպյան արահետներով, լեռնային լճերով, բարձր լեռներով, շունչ կտրող դիտակետերով, հարուստ պատմությամբ ու մշակույթով, զարգացած ենթակառուցվածքներով և, իհարկե, միշտ տեսադաշտում գտնվող Մաթերհորնով🏔️

Ծրագիրն ըստ օրերի՝
Օր 0: Ժամանում Ցերմատ և քաղաքային զբոսանք
Լեգենդար Մաթերհորնի ստորոտին գտնվող ոչ պակաս լեգենդար Ցերմատ քաղաք ժամանելով՝ կսկսենք մեր շվեյցարական արկածները)):
Հյուրանոցում տեղավորվելուց և որոշ ժամանակ հանգստանալուց հետո մենք կսկսենք քաղաքային զբոսանքը։ Եթե ժամանակը թույլ տա, կայցելենք Մաթերհորնի թանգարան, որտեղ կծանոթանանք լեռնագնացության պատմությանը, Մաթերհորնի առաջին վերելքի պատմությանը և տեղական ալպյան մշակույթին։ Օրը կշարունակենք Ցերմատի փողոցներով զբոսանքով՝ վայելելով առանց մեքենա լեռնային բնակավայրի մթնոլորտը։ Երեկոյան կհավաքվենք խմբային ընթրիքի, որը կնշանավորի մեր ճամփորդության պաշտոնական սկիզբը։

Օր 1: Հինգ լճերի արահետ | 5-Seenweg
Այս օրը մեր արշավը սկսում ենք տարածաշրջանի ամենահայտնի և սիրված երթուղիներից մեկով՝ Հինգ լճերի արահետով (5-Seenweg)։ Երթուղին անցնում է հինգ տարբեր լեռնային լճերով՝ Stellisee, Grindjisee, Grünsee, Moosjisee և Leisee, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է իր գույնով ու հմայքով։
Արահետը գրեթե ամբողջ ճանապարհին բացում է տեսարաններ դեպի լեգենդար Մաթերհորն լեռ։ Ամենասպասված պահերից մեկն այն է, երբ հանգիստ եղանակի դեպքում լճերից մի քանիսի մակերեսին պարզ երևում է Մաթերհորնի արտացոլանքը։ Հենց այդ տեսարաններն են, որ այս երթուղին դարձնում են ամենապահանջվածներից մեկը տարածաշրջանում։
Արշավի մանրամասները՝

- Երկարություն՝ 14կմ
- Տևողություն՝ ~4 ժամ (քայլելու ժամանակը), ակնկալվող ընդհանուր տևողություն ~5–6 ժամ՝ ներառյալ դադարները
- Հարաբերական բարձրություն՝ ↑ ~160մ | ↓ ~1,100մ
Օր 2: Արշավ դեպի Oeschinen լիճ | Kandersteg
Վաղ առավոտյան գնացքով կմեկնենք Կանդերշտեգ՝ Շվեյցարիայի ամենագեղեցիկ ալպյան գյուղերից մեկը, որտեղից և կսկսենք մեր արշավը դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող ալպյան լճերից Oeschinen:
Այս երթուղին ալպյան մարգագետինների, անտառների, ժայռերի ու մեկը մյուսից սիրուն դիտակետերի հրաշալի համադրություն է։
Մի խոսքով, այս օրը պետք է ստուգենք՝ արդյոք բավարար տեղ ունենք հեռախոսում)):

- Երկարություն՝ 15 կմ
- Տևողություն՝ ~5 ժամ (քայլելու ժամանակը), ակնկալվող ընդհանուր տևողություն ~6–7 ժամ՝ ներառյալ դադարները
- Հարաբերական բարձրություն՝ ↑ ~820մ | ↓ ~820մ
Օր 3: Հանգստի / վերականգնման օր | Gornergrat & Glacier Paradise
Այս օրը հավատարիմ կմնանք մեր արշավախմբի անվանը և ամբողջ օրը “չիլլ” կանենք՝ այցելելով Շվեյցարիայի ամենահայտնի դիտակետերից երկուսը՝ Gornergrat-ը և Glacier Paradise-ը:
Առավոտյան կվերցնենք Եվրոպայի ամենաբարձր պատմական Gorner գնացքը, որը մեզ կբարձրացնի ծովի մակարդակից 3,089 մետր բարձրության վրա գտնվող դիտակետ: Այստեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Monte Rosa լեռնազանգվածով շրջապատված Gorner սառցադաշտը, որը իր 13կմ երկարությամբ երրորդն է Ալպերում:
Gornergrat-ից հետո կայցելենք Glacier Paradise՝ Եվրոպայի ամենաբարձր լեռնային կայարանը՝ 3,883 մետր բարձրությամբ։ Glacier Paradise-ից բացվում են 360 աստիճան տեսարաններ դեպի երեք երկրներ ընդգրկող 14 սառցադաշտեր, 38 չորս հազարանոց գագաթներ, ներառյալ Matterhorn, Mont Blanc, Eiger, Mönch, Jungfrau:
Այս տեսարանները վայելելուց հետո կայցելենք սառցադաշտի մակերևույթից 15 մետր խորության վրա գտնվող սառցե պալատը, որը եզակի տեսարժան վայր է՝ բնության գեղեցկության և մարդկային ստեղծագործ միջամտության համադրությամբ:
Մի խոսքով, անմոռանալի փորձառություն:
Կախված խմբի ֆիզիկական վիճակից, այդ օրը՝ մինչև Glacier Paradise բարձրանալը, կարող ենք ունենալ կարճ արշավ Gornergrat-ից Riffelberg՝ անցնելով Riffelsee լճի կողքով:

- Երկարություն՝ 6կմ
- Տևողություն՝ ~2 ժամ (քայլելու ժամանակը), ակնկալվող ընդհանուր տևողություն ~2-3 ժամ՝ ներառյալ դադարները
- Հարաբերական բարձրություն՝ ↑ ~200մ | ↓ ~680մ
Օր 4: Շառլ Կյունենի(Charles Kuonen) կախովի կամուրջ | Ռանդա
Մեր արշավական 5-րդ օրը սպասվում է ադրենալինի բարձր չափաբաժին, քանի որ Ռանդա գյուղից սկսված արշավը մեզ կհասցնի Ալպերի ամենաերկար հետիոտնային կախովի կամրջին:
Գրեթե կես կիլոմետր երկարությամբ և 85 մետր բարձրությամբ կամուրջը իսկապես տպավորիչ կառույց է, որը ուղղակի քայլելով անցնելը տևում է ավելի քան 10 րոպե:
Կամրջով անցնելը այդ օրվա գլխավոր իրադարձությունն է և անմոռանալի փորձառություն: Սակայն կամրջից հետո էլ մեզ սպասվում է ոչ պակաս սիրուն վայրեջք:

- Երկարություն՝ 7կմ
- Տևողություն՝ ~3 ժամ (քայլելու ժամանակը), ակնկալվող ընդհանուր տևողություն ~5–6 ժամ՝ ներառյալ դադարները
- Հարաբերական բարձրություն՝ ↑ ~650մ | ↓ ~650մ
Օր 5: Մաթերհորնի բազային ճամբար | Hörnlihütte
Մեր վերջին արշավային օրը մենք ստանձնելու ենք իսկական մարտահրավեր՝ քայլելով հնարավորինս մոտ Մաթերհորնին և հասնելով դրա լեգենդար բազային ճամբար՝ Hörnlihütte, որտեղ տիրում է իսկական լեռնագնացության մթնոլորտ:
Այս երթուղին պատմականորեն նշանակալի է, քանի որ այստեղից է սկսվել Մաթերհորնի վերելքների պատմությունը և մինչև օրս էլ այն մնում է ամենահայտի երթուղին, որն օգտագործում են լեռնագնացները՝ փորձելով բարձրանալ աշխարհի ամենահայտնի լեռներից մեկը։
Hörnlihütte հասնելը հզոր և պարգևատրվող փորձառություն է՝ նշանավորելով մեր շվեյցարական Ալպերի ուղևորության գագաթնակետը և ապահովելով իսկական անձնական նվաճման զգացում վերջին օրը։

- Երկարություն՝ 8կմ
- Տևողություն՝ ~4 ժամ (քայլելու ժամանակը) ակնկալվող ընդհանուր տևողություն ~5–6 ժամ՝ ներառյալ դադարները
- Հարաբերական բարձրություն՝ ↑ ~700մ | ↓ ~700մ
Օր 6․ Հրաժեշտ Ցերմատին և վերադարձ Երևան
Նախաճաշից հետո մենք կվայելենք մեր վերջին պահերը Ցերմատում՝ զբոսնելով փողոցներով։ Սա հրաշալի հնարավորություն է ճամփորդության տպավորություններն ամփոփելու և հուշանվերներ գնելու համար՝ վերցնելով փոքրիկ հիշողություններ, որոնք մեզ ֆիզիկապես կհիշեցնեն մեր շվեյցարական Ալպերի ճամփորդության մասին։
Լիքը հիշողություններով ու անմոռանալի պահերով հագեցած կվերադառնանք Երևան՝ հրաժեշտ տալով Շվեյցարիայի հրաշալի լեռներին ու գեղատեսիլ լճերին՝ պաշտոնապես ավարտելով մեր արշավային ուղևորությունը✈️:

Տուրի արժեքը՝
20 Եվրոյին համարժեք ՀՀ Դրամ մեկ անձի համար:
Ի՞նչն է ներառված գնի մեջ՝
Ճամփորդության կազմակերպում
Սա ներառում է ուղղությունների հետազոտություն, երթուղու պլանավորում, թռիչքների և կացարանի ամրագրում, տրանսպորտի կազմակերպում, ժամանակացույցների համակարգում և ամրագրումների կառավարում՝ սահուն և լավ կազմակերպված ուղևորություն ապահովելու համար։
Ուղեկցորդի ծառայություն
6 գիշեր հյուրանոց՝ նախաճաշով
Տրանսֆերներ և Մուտքավճարներ՝
Տրանսֆեր Ժնևի/Ցյուրիխի օդանավակայանից Ցերմատ և հակառակը
Գնացքի տոմս Ցերմատից Ռանդա և հակառակ ուղղությամբ
Գնացք տոմս Ցերմատից Կանդերշտեգ և հակառակ ուղղությամբ
Գորներգրատ գնացքի տոմսը
Սունեգա ֆունիկուլյորի տոմսը
Բոլոր ճոպանուղիների տոմսերը (Glacier paradise/Sunnega/Materhorn Express/ Schwarzsee):
Մաթերհորնի թանգարանի մուտքավճարը:

Ներառված չէ՝
Միջազգային թռիչքներ
Ճանապարհորդական ապահովագրություն
Վիզայի ծախսեր
Անձնական ծախսեր
Ճանապարհորդական ապահովագրություն
Վիզայի ծախսեր
Անձնական ծախսեր
Ի՞նչպես պատրաստվել՝
Ֆիզիկական պատրաստվածություն
Այս ճամփորդությունը ընդհանուր առմամբ հեշտ է, բայց որոշ օրեր պահանջում են ֆիզիկական պատրաստվածություն, ուստի այն դասակարգել ենք որպես միջին դժվարության, հետևաբար մասնակիցները պետք է ունենան բավարար արշավական փորձ, ֆիզիկական պատրաստվածություն և իհարկե համապատասխան գույք/հանդերձանք:
Գույք
- 25-30 լիտրանոց ուսապարկ
- Ջրակայուն պատյան/ներ (անձրևի դեպքում անձնկան իրերը՝ անձնագիր, դրամապանակ, էլեկտրոնային սարքավորումներ, պաշտպանելու համար)
- Արևային ակնոց և արևապաշտպան քսուք (SPF 50+)
- Արշավային ձեռնափայտեր
- 1.5-2 լիտրանոց ջրի շիշ
- Ձեռքի ախտահանիչ գել
- Բալզամ շուրթերի համար
- Լիցքավորիչ (Power bank)
- Ճակատային լապտեր
- Անձնական հիգիենայի պարագաներ և անհատական դեղատուփ
- Սրբիչ
- Լողազգեստ
- Կանխիկ գումար (CHF)

Հանդերձանք
- Ջրակայուն բաճկոն
- Արշավական տաբատ/ներ (ցանկալի է ջրակայուն)
- Ֆլիսե վերնազգեստ
- Սինթետիկ կամ մերինոյի բրդից բազային շերտ/base layers (Ըստ ցանկության)
- Տաք ձեռնոց և գլխարկ (Անհրաժեշտ է լինելու Glacier Paradise այցելության ժամանակ)
- Արևապաշտպան գլխարկ
- Սինթետիկ շապիկներ արշավների ժամանակ
- Հարմարավետ հագուստ արշավներից հետո հագնելու համար
- 2+ զույգ արշավական գուլպաներ (Բրդյա կամ սինթետիկ)
- Արշավական կոշիկներ (պարտադիր մի քանի անգամ օգտագործած)
- Հարմարավետ սպորտային կոշիկներ քաղաքային զբոսանքների համար

Խմբի չափը՝
Ուղևորությունը կազմակերպված է փոքր խմբի համար՝ նվազագույնը 5 և առավելագույնը 10 մասնակիցներով՝ ապահովելով ավելի անձնական, հարմարավետ և հաճելի ճանապարհորդություն։
Կապ մեզ հետ՝
Ավելի մանրամասն տեղեկատվության կամ գրանցման համար գրեք մեր Instagram կամ Facebook–յան էջերին, կամ զանգահարեք +374 99 66 51 51 հեռախոսահամարին:
Սիրով՝ Chill Trail 💚